Չինաստանը զգուշացնում է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ օդի աղտոտվածության վտանգի մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Չինաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն աղտոտիչների դեմ՝ հաջորդ ամիս կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը «լավ միջավայրում» անցկացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, գրում է Today-ը։

Չինաստանի իշխանությունների մոտ նման մտահոգություններ են առաջացել, քանի որ հատկապես ուժեղ մշուշը պատել է երկրի մայրաքաղաք Պեկինը:

Փետրվարի 4-20-ին նախանշված Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում և հարակից Հեբեյ նահանգում, որոնք երկուսն էլ հակված են թանձր մշուշի։ Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Լյու Յուբինը նախազգուշացրել է, որ ձմեռային եղանակը «շատ անբարենպաստ» է՝ օդը մաքուր պահելու ջանքերի համար։

«Պեկինը և Հեբեյը կարող են ձեռնարկել անհրաժեշտ վարչական միջոցներ Ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման ընթացքում՝ ձեռնարկությունների և բարձր աղտոտվածություն ունեցող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է Լյու Յուբինը։

Այն բանից հետո, երբ Չինաստանը շահեց Ձմեռային օլիմպիական խաղերի հայտը 2015 թվականին, իշխանությունները փորձել են փակել աղտոտող ընկերությունները և կրճատել ածխի սպառումը՝ խաղերը «կանաչ» դարձնելու համար: Շրջակա միջավայրի նախարարության տվյալների համաձայն, սակայն, երկուշաբթի առավոտյան Պեկինում PM2.5 վտանգավոր օդային մասնիկների կոնցենտրացիան, որը մշուշի հիմնական չափանիշն է, կազմել է 205 միկրոգրամ/խմ, մինչդեռ ԱՀԿ չափանիշների համաձայն՝ դրանց քանակը պետք է լինի 25 միկրոգրամ/խմ:

Տաթև Ֆռանգյան