ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ է տվել իր դիվանագետներին լքել Ուկրաինան

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Հունվարի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է իր պետական ծառայողներին կամավոր հեռանալ Կիևում գտնվող դեսպանատնից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին հրամայել է մեկնել երկրից։ Այս մասին հայտնել են Կիևում ԱՄՆ դեսպանատանից։ Նշվում է, որ մեկնման հրամանի կարգավիճակը կվերանայվի ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

Տեղեկացվում է, որ Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունը լքելու թույլտվությունն ընդունվել է «որպես հատուկ նախազգուշացում՝ երկիրը ապակայունացնելու և Ուկրաինա այցելող կամ այստեղ բնակվող Ուկրաինայի քաղաքացիների և այլոց անվտանգությունը խաթարելու Ռուսաստանի մշտական ջանքերի պատճառով»։

Դեսպանատանը նշել են, որ այդ քայլի վերաբերյալ խորհրդակցել են Ուկրաինայի կառավարության հետ և իրենց գործողությունները համաձայնեցնում են Կիևում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների դեսպանատների հետ, իսկ նրանք որոշում են իրենց դիրքորոշումը։

Բացի այդ, Պետդեպարտամենտը թարմացրել է Ուկրաինա մեկնելու համար նախազգուշացման չորրորդ մակարդակը. «Մի՛ ճանապարհորդեք՝ Ուկրաինայի դեմ ռուսական նշանակալի ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում:

 

Տաթև Ֆռանգյան