Վանեցյանի ասածը չի համապատասխանում իրականությանը. ԱԺ նախագահի խոսնակը՝ ԱՄՆ մեկնելու ծախսի մասին

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Արթուր Վանեցյանի՝ Միացյալ նահանգներ մեկնելու պարագայում, ինչպես պատվիրակության մյուս անդամների դեպքում, ծախսերը պետական միջոցների հաշվին էին լինելու։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն պնդմանը, որ Վանեցյանն իր անձնական միջոցներով էր պատրաստվում մեկնել ԱՄՆ։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԱԺ-ում՝ Factor TV-ի հարցին ի պատասխան, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել էր. «Իմ հաշվին էի ԱՄՆ մեկնելու»։

«Այդ թեմայով իր ասածը չի համապատասխանում իրականությանը»,-պնդում է ԱԺ նախագահի խոսնակը։

Նշենք, որ Վանեցյանն այդպես էլ չմեկնեց Միացյալ նահանգներ։ Նրա խոսնակ Սոս Հակոբյանն ասել էր, որ չի մեկնել, քանի որ Վաշինգտոնում Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը Վանեցյանին չեն ներառել։

Մերի Մարտիրոսյան