ՄԻՊ-ը 1 տարուց ավելի ճգնաժամի մեջ է Կառավարության հետ տարաձայնությունների պատճառով. Թաթոյան

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Վենետիկի հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա արձանագրել է, որ կան հակասահմանադրական ակտեր, որոնք պետք է վերացվեն, և ՄԻՊ-ը չի կարող կախվածության մեջ լինել գործադիր իշխանությունից, այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է  ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա դիտարկմամբ՝ իրավիճակը Վենետիկի հանձնաժողովի որոշումից հետո անգամ չի փոխվել:  Թաթոյանը նշել է, որ ստիպված է եղել դիմել Վենետիկի հանձնաժողով ու ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակ, քանի որ ներպետական բոլոր միջոցները սպառվել էին:  

«Տարաձայնությունների պատճառով տևական ժամանակ է՝ կառավարությունը չի հաստատում ՄԻՊ հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը հնարավորություն կտար աշխատակազմում իրականցնել փոփոխություն: Մեկ տարուց ավելի է գտնվում ենք լուրջ ճգնաժամային վիճակի մեջ՝ սկսած նրանից, որ չենք կարողանում աշխատողներին պատշաճ առաջխաղացում ապահովել, խրախուսել, բաժիններ վերակազմավորել ու քանի որ օրենսդրությունը փոխվել էր այդ ժամանակահատվածում, մենք կախվածության մեջ էինք հայտնվել Քաղաքացիական ծառայության խորհրդից և լուրջ տարակարծություններ առաջացան»,- ասաց Արման Թաթոյանը: 

Օմբուդսմենի համոզմամբ` այդ տարաձայնությունները կապված էին նրա հետ, որ չկա պատկերացում, թե ինչի համար է Քաղաքացիական ծառայության խորհուրդը և ինչ դերակատարում ունի: