Ցույցեր Վրաստանում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վրաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումում, այսօր բողոքի ցույցեր են անցկացվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, գրում է Aliq Media-ն։

Մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) դիմաց։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերադարձնել մինչև 2015 թվականը գործող սակագները։

Բաթումիում ցուցարարները հավաքվել են Աջարիայի կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները եկել էին պաստառներով՝ «2012թ.՝ 1կՎտ հոսանք 11 թեթրի, 2022թ.՝ 1կՎտ 26.5 թեթրի», «Ապրիր այս ճշմարտությամբ», «Գործիր» գրություններով։

Քութայիսի քաղաքում ցույցը տեղի է ունեցել քաղաքապետարանի մոտ, որտեղ հավաքվել են ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները։ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Գիգա Շուշանիայի խոսքով՝ տեղական իշխանությունները մտածում են միայն իրենց բարեկեցության մասին և թքած ունեն բնակչության կարիքների վրա։

Հիշեցնենք, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 2021 թվականի հունվարի 1-ից։ Կախված սակագնային ծրագրերից՝ թանկացումը տատանվել է 15%-ից 24%-ի սահմաններում։ Թբիլիսիի համար մինչև 101 կՎտժ սպառման նվազագույն սակագինը կազմում է 18,041 թեթրի, մինչև 301 կՎտժ՝ 22,053, 301-ից բարձր՝ 26,537 թեթրի։ Մարզերի համար մինչև 101 կՎտժ սպառման նվազագույն սակագինը կազմում է 17,731 թետրի, մինչև 301 կՎտժ՝ 21,707, 301-ից բարձր՝ 26,227 թեթրի։