Սիրիայում քրդերը կարողացել են 89 ահաբեկչի ձերբակալել, որոնք փախել են բանտից

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

«Սիրիայի Դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորման մարտիկները կարողացել են 89 ահաբեկչի ձերբակալել, որոնք փախել են Հասեկե քաղաքի բանտից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Firat գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ խմբավորման ստորաբաժանումները շարունակում են մաքրել քաղաքի հարավային թաղամասերը, որտեղ թաքնվում են «Իսլամական պետության» անդամները։

Նախօրեին քաղաք ներթափանցած ահաբեկիչները փորձել են գրոհով վերցնել այնտեղ գտնվող բանտը, որտեղ ավելի քան 3000 կալանավոր կա, այդ թվում՝ վարձկաններ, որոնք ԻԼԻՊ-ի կազմում մասնակցել են ռազմական գործողությունների։ Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինյալները բանտարկյալների փախուստը դյուրացնելու նպատակով երկու ականապատ ավտոմեքենա են պայթեցրել հաստատության մուտքի մոտ։

Նշվում է, որ հարձակումը հետ մղելիս 23 քուրդ մարտիկ և 6 խաղաղ բնակիչ, որոնք ահաբեկիչներին դիմադրություն են ցույց տվել։ Քրդական խմբավորման հրամանատարությունը Հասեկե է ուղարկել էլիտար հատուկ ջոկատայինների, գործողությանը մասնակցել են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը։

Քաղաքում իրավիճակը քրդական խմբավորման վերահսկողության տակ է։ Տեղեկություններ կան, սակայն, որ զինյալները պատանդ են վերցրել խաղաղ բնակիչներին և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան։

Էմմա Չոբանյան