Պետք չէր ստել. Արթուր Մանուկյանը երկու տարբեր կենսագրություն է ներկայացրել. Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՌՀ հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի՝ մեկն իր ստորագրությամբ թղթային տարբերակով զետեղված ԱԺ կայքում, մյուսը՝ աշխատանքային գրքույկի քաղվածքը, էլի ներկայացված ԱԺ կայքում»: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Թղթային տարբերակում նշվում է՝ 1996-2002 թվականներին  աշխատել է  հեռուստաընկերությունում, երբ որ այդ ժամանակահատվածում գրանցված է եղել Քանաքեռ- Զեյթուն  զբաղվածության կենտրոնում՝ որպես գործազուրկ, գործազրկության նպաստ է ստացել:

Այնուհետև՝  իբրև այլ  հեռուստաընկերություններում է  աշխատել  2003-2007  թթ: Աշխատանքային գրքույկում նշվում է, որ  «Առլեքս» ՍՊԸ-ում որպես մասնագետ է աշխատել: Այն իրավաբական ծառայություններ մատուցող ընկերություն է, այնտեղ որպես մասնագետ է աշխատել, իհարկե, իրավաբանական կրթություն չունի»,- նշեց Գալստյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ ցնցող դիսոնանս է. «ԱԺ կայքում զետեղել հակասություններով կենսագրություններ՝  աշխատանքային գրքույկի քաղվածք և թղթային տարբերակով, անթույլատրելի է, որը  քաղաքական մեծամասնությունը թույլ է տալիս»:

«Պետք չէ ստել… Ուղղակի պետք է լինել ազնիվ, պարկեշտ: Միգուցե ֆոնային պատկերը էին ստեղծում, որպես հիմնավորում, որ արդար է նրա գնալը ՀՌՀ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե այն է, քանի օր որտեղ է աշխատել կամ նպաստ է ստացել, այլ խնդիրը քաղաքական բարոյականության դաշտում է, զեղծարարության և ոչ ճիշտ տեղեկություններ փոխանցելու մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում: