Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի և Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է Ֆրանսիայի նախագահի Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատում ներկայացուցիչ Տոյվո Կլաարի պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության՝ Ալիևը բարձր է գնահատել Ֆրանսիայի ու ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը նման ձևաչափով՝ ընդգծելով, որ այն ստեղծել է դրական հնարավորություններ՝ Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։

Դյումոնը, մասնավորապես, նշել է, որ այցի նպատակը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած հանդիպումներին հետևող քննարկումներ անցկացնելն է։

Կլաարն իր հերթին ընդգծել է հանդիպումների կարևորությունը, որոնք տեղի են ունեցել Բրյուսելում ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում և նշել, որ տարածաշրջան այցը կարևոր է՝ արդիական հարցերի քննարկման տեսանկյունից։

Ի դեպ, հանդիպման հրապարակված լուսանկարից երևում է, որ քննարկմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Նշենք, որ Իզաբել Դյումոնն ու Տոյվա Կլաարն այսօր արդեն Հայաստանում են։

Էմմա Չոբանյան