Աստծո հետ պե՛տք չէ գործարքի մեջ մտնել․ ծառուկյանական նախագիծն ու հանրային արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ո՛չ Երևանում, ո՛չ էլ Կոտայքի մարզում, բայց պարտադիր Հայաստանի ամենաբարձրադիր վայրերից մեկում կկանգնեցվի Հիսուս Քրիստոսի արձանը․ համենայնդեպս՝ այդպես է նախատեսված մրցույթով, որի մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց օրեր առաջ՝ բուռն հանրային քննարկումների առիթ տալով։

Նախագծի մասին մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարած Ծառուկյանը քննադատություններին պատասխանել է ֆեյսբուքյան գրառմամբ։ Դրանց մի մասը պարզ չարախոսություն է համարում, մյուս մասը՝ գնահատում որպես սրտացավ փաստարկներ և պատասխանում հակափաստարկներով։

Հնչող կարծիքներին ի պատասխան, որ այդ գումարները կարող էր բանակին ուղղել կամ սոցիալական ավելի կարևոր խնդիրներ լուծել, պնդում է՝ բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական բնակարանաշինությունից մինչև ներդրումների ներգրավում ու հյուրանոցի կառուցում, կա՛մ չեն իրականացվել, կա՛մ կասեցվել են անհեթեթ պատճառաբանություններով։ Իսկ բանակին ու Արցախին էլ, ասում է՝ օգնել է, բայց չի բարձրաձայնել։

Ծառուկյանի պարզաբանումները նոր քննարկումների ալիք են բարձրացրել։

Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այստեղ ավելի մեծ ու խորքային խնդիր է տեսնում, հույս է հայտնում, որ այս մրցույթը ոչ թե օդում պտտվող քննադատությունների տեղիք կտա, այլ լուրջ քննարկումների առիթ կդառնա, և քննարկման առարկա կդարձնեն հարցերը, թե ինչ արձաններ ենք տեղադրում, որքանով են դրանք ժամանակակից ու որքանով են համապատասխանում 21-րդ դարի պահանջներիին, և թե ով է վերջապես որոշում, թե որտեղ և ինչ արձան պետք է տեղադրվի։

Հայ Առաքելական եկեղեցին այս նախաձեռնության շուրջ դիրքորոշում պաշտոնապես դեռ չի հայտնել։ Տեր Եսայի քահանա Արթենյանը միայն նշեց, որ եկեղեցական մշակույթում քանդակներն ընդունված չեն։

Եկեղեցու տեսակետին ու տարատեսակ քննադատություններին գործընկերության զարգացման մասնագետ Գոռ Վերդյանը, որն արդեն նախագիծ է ներկայացրել մրցույթին մասնակցելու համար, իր հակադարձումներն է անում։

Գոռ Վերդյանը մասնագիտությամբ քանդակագործ չէ, բայց վստահ է՝ իր ներկայացրած նախագիծը մրցունակ է։ Դեռ 2015թ-ից էր մտածում նման նախագծի մասին, բայց ֆինանսական մեծ ներդրումներն այն թողել էին անկատար, ասում է՝ հիմա հույս է արթնացել։

Թե որքան գումար է ծախսվելու արձանի կառուցման համար կամ որքան գումար կստանա հաղթող նախագծի հեղինակը, դեռ պարզ չէ՝ ասում են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամից։ Բայց պարտադիր պայման է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մետր բարձրություն՝ Հիսուս Քրիստոսի տարիքին համապատասխան, իսկ պատվանդանը կարող է կրկնակի բարձր լինել։ Այդ պարագայում արձանը կարող է դառնալ ամենաբարձրն աշխարհում։

Հիսուսի արձաններ այսօր կանգնեցված են աշխարհի ամենատարբեր երկրներում, դրանցից ամենահայտնին Բրազիլիայում է։ Արձանը 30 մետր բարձրություն ունի, 9,5 մ էլ պատվանդանի բարձրությունն է։ Տարեկան մոտ 2 մլն զբոսաշրջիկ է այցելում Ռիո դե ժանեյրո՝ արձանը տեսնելու համար։ Հենց զբոսաշրջության խթանումն է որպես քննադատությունների գլխավոր հակափաստարկ մատնանշում Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան