Յուրացում քրեակատարողական հիմնարկից. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 1-ին «Հրազդան» ՔԿՀ շենքի և գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ Կենտրոնական պահպանության աշխատակիցները հերթապահությունը ստանձնելուց առաջ պարզել էին, որ գույքի որոշ մասը բացակայում է, այն է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական և փատյա դռներ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց։ Դեպքը, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 1-ն էր եղել։

Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Օպերատիվ հարցումներ իրականացվեցին ինչպես շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրի, այնպես էլ գունավոր մետաղի ընդունման կետերում։ Ձեռնարկված միջոցառումներով Հրազդանի համայնքային ոստիկանները պարզեցին, որ քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը, որ ներկայումս պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել էր շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել:

Համայնքային ոստիկանները պարզեցին նաև, որ քրեակատարողական հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության երեք աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սևան և Հրազդան քաղաքների բնակիչներ։

Հունվարի 18-ին Սևան քաղաքի բնակիչը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացան երկու հանցակիցներն ու քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի աները։

Նրանք տվել են խոստովանական բացատրություններ։

Յուրացված ապրանքը մասամբ հայտնաբերվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`