ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է 47 տրանսպորտային միջոց
Հասարակություն
20.01.2022 | 18:00ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 20-ին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների տարածքով ուղևորափոխադրում կատարող 47 տրանսպորտային միջոց. տեղեկացնում են ՔՏՀԱ-ից:
Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 5 դեպք։ Հակահամաճարակային կանոնների խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։