Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 18.01.2022 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝  քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Պ. Ե.-ն Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վառելիքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության սեփականատիրոջ օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2021թ. հոկտեմբերի 21-ին հիշյալ ընկերության սեփականատիրոջից խմբով ստացել են խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Կատարվում է նախաքննություն: