Պետական մարմինները հատուկ են ցանկանում Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նիստը դռնփակ անել․ պաշտպան

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Դատարանը հայտնեց, որ դռնփակ է նիստն անցկացվելու, մենք միջնորդեցինք, որ դռնբաց դատական նիստ կայանա, նշեցինք, որ լրագրողներ են սպասում, որպեսզի հանրության համար բաց լինի նիստը, բայց մերժվեց միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զինված ուժերին հրթիռների մատակարարման գործով մեղադրյալ, ԶՈւ Ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Պաշտպանական կողմը պայքարում էր, որ նիստը դռնբաց լինի, որ բոլորը տեսնեն՝ ինչ է եղել իրականում, տեսնեն՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն ամենը, ինչ ներկայացվել է նախաքննական փուլում։ Ցավոք, դատարանը մնաց դռնփակ դատական նիստ անցկացնելու իր դիրքորոշմանը, մենք նույնիսկ միջնորդեցինք, որ կարող է մասնակի դռնփակ արվել, խնդրում էինք մեջբերել այն տվյալները, որոնք գաղտնիք են, իսկ գաղտնիք լինելը դեռ չի նշանակում դռնփակ ռեժիմ, եթե դա չի սպառնում պետական անվտանգությանը, իսկ այն ամենը, ինչը կարող էր սպառնալիք լինել, պետական մարմինները հրապարակել են առաջին օրվանից, այն ամենը, ինչ թշնամին կարող էր իմանալ, պետական մարմինները հրապարակել են արդեն… Պետական մարմինները հատուկ են ցանկանում, որ այս դատական նիստը դռնփակ լինի»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: