Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը:

Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ:

Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր:

Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ:

Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար  տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել:

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով:

Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների  վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար:

Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին:

Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները: