Միխեիլ Սաակաշվիլին հոգեբանական վերականգնման կարիք ունի

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆիզիկական և հոգեբանական վերականգնման կարիք ունի, նրա առողջական վիճակն ուշադրություն է պահանջում։ Այս մասին ասել է Վրաստանի օմբուդսմենի կողմից ստեղծված խորհրդի բժիշկ Թենգիզ Ցուլաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր զեկույցի համաձայն՝ բացի դեղորայքային բուժումից՝ անհրաժեշտ է ներառել ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը, ինչը քիչ իրատեսական է բանտային պայմաններում, բայց արժե փորձել»,- ճեպազրույցում ասել է Ցուլաձեն։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը պահանջում է ուշադրություն, քանի որ «հետտրավմատիկ ախտանշանները, անեմիան, թուլությունը, կոորդինացիայի խանգարումները դեռ արտահայտված են»։ Ցուլաձեն կարծում է, որ խորհրդի կողմից առաջարկված վերականգնումը կարող է իրականացվել Վրաստանում։

«Բժշկական օգնությունը, իհարկե, կարևոր է, բայց հոգեթերապիան և հոգեբանական վերականգնումը նույնպես կարևոր են: Եթե չբուժվի, այն կարող է հանգեցնել դեպրեսիայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման: Այն նաև մեծացնում է ինքնասպանության մտքերի վտանգը և շատ այլ բաներ, որոնք կապված են դեպրեսիայի հետ»,- հավելել է բժիշկը։

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին։

Տաթև Ֆռանգյան