Միջազգային կառույցներում 39 փաստաթուղթ ենք ներկայացրել. Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

«Արցախը դեռևս գտնվում է բավականին ծանր վիկճակում՝ որպես վիրավոր մի էակ, մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- ամփոփելով 2021 թ-ին Արցախի Հանրապետության արտաքին ոլորտի զարգացումները՝ հրավիրված ասուլիսում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ  Բաբայանը:

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է ստեղծված ծանր հոգեբանական իրավիճակից Արցախի ժողովրդի դուրս գալը, քանի որ առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ պետականաշինության և արտաքին քաղաքականության ոլորտում:

Բաբայանի խոսքով՝ Արցախի համար արտաքին քաղաքականության ոլորտում ավանդական նպատակները մնացել են նույնը, որոնց գումարվել են մի շարք այլ առաջնահերթություններ. «Ընդանուր առմամբ մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը միջազգային տարբեր ատյաններում և ձգտել ենք անմասն չմնալ աշխարհաքաղաքական գործընթացներից»:

Անդրադառնալով տարբեր միջազգային ատյաններում Արցախի տեսակետը ներկայացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ 2021 թվականին ԱՀ-ն ԵԱՀԿ-ում տարածել է 20, ՄԱԿ-ում 15, իսկ ԵԽ-ում 4 փաստաթուղթ:

«Ընդհանուր կազմում է 39 փաստաթուղթ և, փաստորեն, ստացվում է, որ 10 օրը մեկ մենք մի փաստաթուղթ ենք տարածել այս երեք կառույցներում»,- ասաց Արցախի արտաքին գործերի նախարարը և շարունակեց՝ տեղեկացնելով, որ ԱՀ ԱԳՆ-ն նաև 32 պաշտոնական հայտարարություն և մեկնաբանություն է տարածել՝ 12 օրը մեկ պարբերականությամբ, որոնցից զատ նաև 88 պաշտոնական հաղորդագրություն է եղել:

Ըստ Բաբայանի՝ ԱՀ ԱԳՆ-ն ընդհանուր տարածել է 159 հաղորդագրություն և փաստաթուղթ, որը միջինը 2-2.5 օրը մեկ հաճախականությամբ է ստացվում:

Մանրամասները՝ տեսանյութում: