Հայաստանի կանանց առաջնություն․ Մկրտչյանը միանձնյա առաջատարն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են Հայաստանի կանանց առաջնության 7-րդ խաղափուլերը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կենտրոնական խաղում հանդիպեցին մրցաշարի 2 առաջատարները՝ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը․ այդ խաղում առավելության հասավ Մարիամ Մկրտչյանը և ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դիրքը՝ 5,5 միավորով։
Նրան հետապնդում է Մարիա Գևորգյանը՝ զիջելով կես միավոր, ով հաղթանակ տոնեց Վեռոնիկա Խաչատրյանի հետ խաղում։
Առաջատար եռյակը եզրափակում է Սուսաննա Գաբոյանը՝ 4,5 միավորով։