Ֆրանսիայում Բաքվի դեսպանը մեղադրանքներ է հնչեցրել Արցախ այցելած Վալերի Պեկրեսի հասցեին. «Ադրբեջանի վրա հարձակումներն անընդունելի են»

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հայտարարությունները մահվան սպառնալիքների մասին ու նրա մշտական հարձակումները Ադրբեջանի վրա անընդունելի են։ Նման հայտարարություն է տարածել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Տիկին Պեկրեսը փորձում է դրա տակ թաքցնել իր անօրինական այցն Ադրբեջան։ Նախընտրական քարոզարշավը չի կարող թույլ տալ տիկին Պեկրեսին՝ Իլ դե ֆրանս շրջանի ղեկավարին, խուսափել ադրբեջանական օրենսդրության, Ֆրանսիայի միջազգային, եվրոպական և երկկողմ պարտավորություններից ու Ֆրանսիայի ազգային օրենսդրության պահպանումից»,- ասել է դեսպանը՝մեղադրանքներ հնչեցնելով Պեկրեսի հասցեին։

Մուսթաֆաևը նշել է, որ Պեկրեսի գործողությունները, իբր, հակասում են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության պայմանագրին։ Նա ասել է, թե «Պեկրեսի վերաբերմունքը սկզբունքների նկատմամբ, որոնք ընկած են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հիմքում, անտանելի է և պետք է դադարեցվի»։

«Ընտրողներին գրավելու փորձը կարող է ոչ միայն վտանգել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այլև խաթարել Կովկասյան տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը»,- ասել է դեսպանը։

Հավելենք, որ ավելի վաղ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Արցախի Հանրապետություն։

Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարե;լ էր, որ եթե Բաքուն տեղյակ լիներ Պեկրեսի ու նրա պատվիրակության այցից, ապա «նրանց չէին թողնի վերադառնալ»։

Ի պատասխան Ալիևի՝ Պեկրեսը նշել է, որ նման սպառնալիքներն իրեն չեն վախեցնում։

Միաժամանակ, ֆրանսիացի պատգամավորները դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Պեկրեսի հասցեին Ալիևի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան։

Էմմա Չոբանյան