Իրականում քանի մարդ է մահացել կորոնավիրուսից 2020-ին․ ԱՎԾ-ի և ԱՆ-ի տվյալների համադրման արդյունքը

Լուրեր

25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
Բոլորը

2021-ին պարզ դարձավ, որ 2020-ին Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության ներկայացրած կորոնավիրուսից մահվան թվերի տվյալներում էական տարբերություններ կան։ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2020 թվականին կորոնավիրուսից մահացել է 3405 մարդ, իսկ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2828 մարդ։ Այս հարցը Կառավարության նիստերից մեկի ընթացքում բարձրացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ Դատախազությանը հանձնարարելով պարզել՝ իրականում այստեղ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ։

Առողջապահության նախարարությունը այդ հանձնարարականից մեկ ամիս անց տեղեկացնում է, որ արդեն իսկ ուսումնասիրվել են Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունները:

«Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը»,- նշված է ԱՆ պարզաբանման մեջ։

Առողջապահության նախարարությունը հաղորդագրության մեջ, սակայն, չի նշել, թե տվյալների համապատասխանեցման արդյունքում ինչ պատկեր է արձանագրվել։ Factor.am-ը գերատեսչության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց՝ իրականում տվյալների անհամապատասխանությունը Առողջապահության նախարարությա՞ն, թե՞ Վիճակագրական կոմիտեի թերացումն է։

«Նախարարը բազմիցս ասել է, որ տվյալների թվայնացման գործընթացից ելնելով՝ միանգամից հնարավոր չէր մուտքեր ապահովել, դրա համար ժամանակ էր հարկավոր, հիմա արդեն բոլոր տվյալները մուտքագրված են ու համապատասխանում են։ Բազայում մուտքագրման համար ժամանակ էր հարկավոր ու աստիճանաբար արվեց»,- պարզաբանեց խոսնակը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած նոր տվյալներից տեղեկանում ենք, որ 2020 թվականին կորոնավիրուսից մահացել է 2 609 մարդ, իսկ 2021-ին՝ 5 079, այդ թվում՝ 70 դեպք, որ գրանցվել է ՀՀ-ից դուրս, սակայն քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ-ում:

Արփի Հակոբյան