Պարարտանյութը երեք անգամ թանկացել է. հողագործները հանդիպել են Շիրակի մարզպետի հետ

Լուրեր

18.05.2024 | 22:23
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
18.05.2024 | 19:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18.05.2024 | 19:00
Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 18:35
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
18.05.2024 | 18:24
Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը. Միրզոյան
18.05.2024 | 18:16
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է մարզի մի շարք ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել պարարտանյութերի գների սպասվելիք թանկացման և առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի մամուլի ծառայությունից:

Մարզպետը վստահեցրել է, որ գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են․ «Ես հասկանում եմ ձեր մտահոգություններն ու անհանգստությունները, հավաստիացնում եմ, որ ինքս էլ շահագրգիռ եմ օր առաջ ցանկացած խնդիր կարգավորելու հարցում։ Հենց սա է պատճառը, որ ձեզ հետ հանդիպումը չուզեցա ձգձգել և լսել ձեզ ու փորձել խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկել»։

Մարզպետը հավաստել է, որ ներկայացված հարցերը կքննարկի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ և անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ։