Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Աշոցքում հունվարի 13-15-ը կայացել է Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունը, որին ավելի քան 30 դահուկորդ է մասնակցել: Ի դեպ, այս առաջնությանը մասնակիցներ կային նաև Ռուսաստանից. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տղամարդկանց պայքարում բոլոր մրցաձևերում լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելյանը մրցատարածությունը հատել է 37:13.0 արդունքով՝ հռչակվելով չեմպիոն: Նրան հաջորդել են Թադևոս Պողոսյանը և Սպարտակ Ոսկանյանը:

Տղամարդանց 10 կմ դասական ոճում ոսկե մեդալը դարձյալ նվաճել է Միքայել Միքայելյանը: Երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրել են Թադևոս Պողոսյանը և Սպարտակ Ոսկանյանը:

Արագավազքում էլ լավագույն արդյունքը Միքայել Միքայելյանինն է: Արագավազքի 1.1 կմ դասական ոճում արծաթե մեդալը նվաճել է Թադևոս Պողոսյանը, իսկ բրոնզը՝ Սպարտակ Ոսկանյանը:

Կանանց պայքարում բոլոր մրցաձևերի՝ 5 կմ ազատ ոճի, 5 կմ դասական ոճի և արագավազքի չեմպիոն է հռչակվել Կատյա Գալստյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը փաստում է՝ Աշոցքում անցկացված առաջնության վարկանիշն ամենաբարձրն էր մինչ այս մեր երկրում կայացածների շարքում, ինչը մեծ ձեռքբերում է. «Այս տարվա մյուս դրական կողմերից մեկն այն էր, որ առաջնությանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության մի քանի ներկայացուցիչներ, ինչի շնորհիվ այս տարվա առաջնությունում մրցակցությունը բարձր էր»:

Հայ դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Գագիկ Սարգսյանի խոսքով՝ նպատակն այս տարի լինելու է մեկ քայլ առաջ կատարելը. «Մենք փորձելու ենք բարձրացնել մեր մարզիկների վարկանիշն ու առաջնային ենք համարում առավել շատ քվոտաներ վաստակելը»:

Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը, որը երկրորդ անգամ կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին, ասում է, որ սիրում է ոչ թե խնդիրներ դնել իր առջև, այլ մրցումների ժամանակ ամբողջությամբ ներդնել ուժերն ու ցույց տալ իր առավելագույն արդյունքը։

Միքայելյանի խոսքով՝ այս տարվա կարևորագույն իրադարձությունն իր համար 23 տարեկանների աշխարհի առաջնությունն է. «Նախորդ տարվա պես այս տարվա գերագույն նպատակս աշխարհի առաջնությունում լավագույն ելույթ ունենալն է: Չեմ ցանկանում խոսել սպասելիքների մասին, ժամանակից առաջ չընկնենք։ Ժամանակը գա, ամեն ինչ կլինի»:

Հիշեցնենք՝ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: