Ճանապարհային ոստիկաններն ու Իջևանի բաժնի ծառայողները գողացված համարանիշ են հայտնաբերել

Լուրեր

10.02.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 16:24
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են TRIPP-ով էլեկտրաէներգիայի փոխադրման նախագիծը
10.02.2026 | 16:21
Փաստաբանը ԱԲ-ով հայցադիմում է պատրաստում, ուղարկում դատարան․ Վարդանյանը՝ դատարանների բեռնաթափման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:16
Միրոսլավ Կլոզեն պատմել է՝ ինչու է «Նյուրնբերգը» ձեռք բերել Ստյոպա Մկրտչյանին
10.02.2026 | 16:11
Այս տարի թոշակառուները ևս հայտարարագրելու են եկամուտները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:07
Վենսը մեկնեց Բաքու․ ԱՄՆ փոխնախագահը՝ գերիների հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:55
Մակրոնը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ԵՄ-ի բաժանումը
10.02.2026 | 15:51
Տուգանվելու են համացանցում ատելության խոսք գրողները. Սրբուհի Գալյանը նոր նախագիծ է մշակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:46
0% հարկն անընդունելի է, կարող է բերել ստվերի էական աճի. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:39
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» լեգենդների խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:28
Կրեմլը հաստատել է Ֆրանսիայի հետ տեխնիկական մակարդակով շփումների վերսկսումը
10.02.2026 | 15:20
Եվտուշենկովը 400 հազար դրամանոց սպասքի հավաքածու է նվիրել Փաշինյանին
10.02.2026 | 15:16
Ռուբեն Վարդանյանի գործով դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
10.02.2026 | 15:13
«Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ գնահատականներ, մարտահրավերներ և լուծումները». ՈՒՂԻՂ
10.02.2026 | 15:11
Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել
Բոլորը

Հունվարի 14-ին Իջևանում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են Վարդենիսի 30-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը և ուղևորները կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են համարանիշեր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ համարանիշերից մի զույգը գողացված է։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին՝ մայրաքաղաքի Չարենցի փողոցում։ Համարանիշերը գողացվել էին կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայից։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Բերման ենթարկվածների մեքենան կնիքվել և գտնվում է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում։
Հանգամանքները պարզվում են: