Աշխարհի ամենահարուստ մարդիկ համաճարակի ժամանակ կրկնապատկել են իրենց կարողությունը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Աշխարհի տասը ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, այսինքն՝ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, կրկնապատկել են իրենց կարողությունը՝ 700 միլիարդ դոլարից հասցնելով 1,5 տրիլիոն դոլարի։ Այս մասին հետևում է Oxfam բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի՝ Բեռլինում հրապարակված զեկույցից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոլոր միլիարդատերերը նշված ժամանակահատվածում ավելացրել են իրենց կարողությունը՝ ի տարբերություն համաճարակին նախորդող 14 տարիների, ասվում է փաստաթղթում:

Ըստ Oxfam-ի՝ մոլորակի 55․000 ամենահարուստ մարդիկ 2019-2021 թվականներին իրենց կարողությունն ավելացրել են 14%-ով։ Համեմատության համար նշենք, որ համաշխարհային հարստությունն այս ժամանակահատվածում աճել է 1%-ով:

«Այսպիսով, անդունդն ամենահարուստների և մնացյալ մարդկության միջև կտրուկ մեծացել է»,- նշում են զեկույցի հեղինակները։

Մինչև կորոնավիրուսի համաճարակը աշխարհի բնակչության մոտ կեսը կամ 3,2 միլիարդ մարդ ապրում էր աղքատության մեջ։ Ըստ Oxfam-ի՝ մինչ օրս այս թիվն ավելացել է 160 միլիոնով։ Քանի որ ավելի աղքատ երկրների տնտեսությունները դեռ պետք է վերականգնվեն համաճարակի հետևանքներից, ամենաաղքատ 20%-ը ամենաշատն է տուժել եկամուտների կորստից:

«Միլիարդատերերի համար համաճարակը դարձել է ոսկու տենդ։ Կառավարությունները միլիարդներ են մղել տնտեսություն, բայց այդ փողի մեծ մասը մնացել է այն մարդկանց մոտ, որոնք հատկապես օգուտ են քաղում բաժնետոմսերի գներից»,- ասել է Oxfam-ի խոսնակ Մանուել Շմիտը:

Տաթև Ֆռանգյան