Իրանի նախագահը կհանդիպի Պուտինին․ հայտնի է բանակցությունների օրակարգը

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստան այցի ընթացքում մանրամասն բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարցերի շուրջ։ Մասնավորապես, նախատեսվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական և տեխնոլոգիական ոլորտներում։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Ռաիսիի այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահի հրավերով։ Այցը մեծ նշանակություն ունի։ Ռաիսին մանրամասն քննարկումներ կունենա իր գործընկերոջ հետ, կանդրադառնա տարբեր հարցերի։ Օրակարգում է, մասնավորապես, համագործակցությունը քաղաքական, մշակութային և տեխնոլոգիական ոլորտներում։ Հուսով ենք, որ այս այցը կունենա իր ձեռքբերումները»,- ասել է Խաթիբզադեն ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռաիսիի այցը Ռուսաստան շատ կարևոր կլինի՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության փոփոխությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցեր, աշխատանքը ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում:

Տաթև Ֆռանգյան