Վահագն Ալեքսանյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի նամակը՝ Թուրքիայի վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

«Հարգելի վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը։ Որպես երկու հարևաններ՝ մենք պետք է ճանապարհներ գտնենք միասին ներդաշնակ ապրելու։ Ահա, թե ինչու հենց առաջին օրվանից մենք պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ՝ բացելու սահմանը, և երկխոսություն սկսել երկու երկրների և ժողովուրդների միջև»,- Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին ուղղված նամակից այս հատվածը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների գաղտնի լինելու հետ կապված ընդդիմության քննադատություններին։

Պատգամավորը հորդորեց անցնել արխիվներով ու տեսնել, որ մինչև 2011 թվականի օգոստոսը այդ նամակի մասին խոսք անգամ չի եղել, մինչև «Վիկիլիքս» կայքը հրապարակեց այն։

«Ի՞նչ գիտեր հայ հանրությունը սրա մասին։ Կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական ընդդիմություն «Դաշնակցությունը», ապրիլի 25-ին Ռոբերտ Քոչարյանի գրած նամակից մեկ կամ երկու օր առաջ՝ վստահաբար Թուրքիայի դրոշ վառում»,- նկատեց Ալեքսանյանը: Պատգամավորը հարց բարձրացրեց՝ ի՞նչ տեղեկություն է ունեցել այդ նամակի մասին «Դաշնակցությունը»՝ համագործակցելով Քոչարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։