Նուրսուլթան Նազարբաևի փեսան ու եղբորորդին ազատվել են պաշտոններից

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ղազախստանի նախագահի հրամանով՝ Սամաթ Աբիշն ազատվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է Ինտերֆաքսը։

Սամաթ Աբիշը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին է։ 2015 թվականից նշանակվել է ԱԱԿ նախագահի առաջին տեղակալ։ Անցյալ շաբաթ ԱԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աբիշը հունվարի 13-ից մեկնել է ամենամյա արձակուրդի։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱԱԿ-ի արդեն նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը, որը Ղազախստանի հատուկ ծառայությունը ղեկավարում էր 2016 թվականից, հունվարի 6-ին ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ նրա երկու տեղակալների՝ Անուար Սադիկուլովի և Դաուլետ Երգոժինի կալանավորման մասին։ Նրանք բոլորը կասկածվում են բռնությամբ իշխանությունը զավթելու և իշխանության չարաշահման մեջ։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ Ղազախստանի առաջին նախագահի փեսան ևս ազատվել է պաշտոնից։ Նա զբաղեցնում էր Ղազախստանի ձեռներեցների ազգային պալատի «Ատամեկեն» նախագահության ղեկավարի պաշտոնը։

Կուլիբաևը Նազարբաևի միջնեկ դստեր՝ Դինարա Կուլիբաևայի ամուսինն է։

Տաթև Ֆռանգյան