Մեքենան ընկել է Եղեգնավանի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կան տուժածներ և զոհ

Լուրեր

27.04.2024 | 12:19
Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս բանախոսությամբ․ ՈՒՂԻՂ
27.04.2024 | 12:06
Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գաբոյանն ու Մկրտչյանը
27.04.2024 | 11:53
Brent տեսակի նավթի գինն աճել է
27.04.2024 | 11:25
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած
27.04.2024 | 10:52
Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան
27.04.2024 | 10:23
Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. ՔԿ_ն  հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 10:15
Սա մի օր է, որ կերտել եք յուրաքանչյուրդ, սեփական տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրելու մղումով․ Փաշինյանի ուղերձը՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ
27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
Բոլորը

Հունվարի 16-ին՝ ժամը 19:02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին: