Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը․ օր 3-րդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

«Մենք Սերժ Սարգսյան անուն- ազգանունով  առանձին մարդու հետ չունենք  որևէ պրոբլեմ, մեր խնդիրը համակարգի դեմ է։ Երբ որ ասում ենք Սերժ Սարգսյան ՝ մենք հասկանում ենք կոռուպցիա, երբ որ ասում ենք Սերժ Սարգսյան՝ հասկանում ենք Սաշիկ Սարգսյան՝ այդտեղից բխող բոլոր դրսևորումներով»,- ընդգծեց Փաշինյանը։

Մենք քաղաքացիական հասարակության հետ ունեցել ենք լուրջ քննարկումներ և մշակել ենք գործողությունների մանրամասն  պլան, որը պիտի կյանքի կոչենք վաղվանից սկսած։ Ես ուզում եմ նաև  շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր չեն զլացել, չեն հեռացել և  մնացել են այստեղ՝ իրենց գործողությունները, ծրագրի առաջարկները  ներկայացնելով։ Սա որևէ կոնկրետ ուժի գործողությունների պլան չէ։ Ես պիտի նշեմ, որ այդ գործողությունները չեն հատելու Քրեական օրենսգրքի սահմանները։ Այսինքն՝ այդ բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջանակներում, խաղաղ անհնազանդության տրամաբանության մեջ։ Եվ այդ գործողությունների պլանը ես մանրամասն կհայտարարեմ այսօր՝ 18:30 -ին»,-  քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  

Նա նաև հայտնեց, որ սկսվում է կամավորականների հավաքագրում․«Այստեղ տեղի կունենա  կամավորների ցուցակագրում։ Մարդիկ, ովքեր պատրաստ են քաղաքացիական անհնազանդության գործողություններին մասնակցել ավտոմեքենայով,  հեծանվով և հետիոտն»։

Հարթակից նաև հայտարարություն հնչեց թեմատիկ երկու քննարկումների անցկացման մասին՝ քաղաքացիական անհնազանդության միջոցառումների քննարկումների նպատակով։ Դրանք կմեկնարկեն ժամը 16:00-ին։

 

 Մանրամասները՝ տեսանյութում: