Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետները փոխվել են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հունվարի 17-ից Վրաստանում փոխվում են կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները, փոխանցում է Jnews-ը։ Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով` պատվաստված\չպատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած անձանց համար ժամկետները տարբեր են լինելու:

«Վերջին շրջանում հնարավոր է դարձել և տրվել են համապատասխան միջազգային հանձնարարականներ մեկուսացման/կարանտինի ժամկետների կրճատման վերաբերյալ։ Ժամկետները հետեւյալն են. ասիմպտոմատիկ/թեթև դեպքերում դա կլինի 8 օր, ոչ պակաս, քան 24 ժամ ախտանիշների ի հայտ գալուց հետո, և խորհուրդ է տրվում դիմակ կրել մեկուսացմանը հաջորդող 5 օրերին:

Հիվանդության միջին և ծանր ընթացքի դեպքում ժամկետը առնվազն 10 օր է: Ակնհայտ է, որ պետք է լինի զգալի բարելավման դինամիկա վերջին 24 ժամում։ Այս դեպքում ևս, մեկուսացման ավարտից հետո հաջորդ 5 օրում անհրաժեշտ է խստորեն կրել դիմակ:

Ինչ վերաբերում է վարակակիրների հետ շփում ունեցած անձանց, ապա այստեղ ևս ժամկետները կրճատվում են: Այն դեպքում, երբ անձը պատվաստված է, ինչպես խթանիչ պատվաստանյութով, այնպես էլ երկու դեղաչափով, երկու շաբաթվա ընթացքում՝ պատվաստումից 90 օր հետո նրանց համար կարանտինը վերացվում է: Հիվանդությունից հետո 60 օրվա ընթացքում կարանտին կարող են չանցնել նաև նորից վարակվածները, բայց պայմանով, որ խստագույնս պահպանվի դիմակ կրելու ռեժիմը՝ վարակված անձի հետ շփվելուց հետո 10 օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է չպատվաստվածներին, ապա նախկինի պես ուժի մեջ է մնում կարանտինը, վարակակրի հետ շփում ունենալուց հետո 8 օր պետք է կարանտին անցնի և դիմակ կրի առնվազն 9-ից 12 օր»,- հայտարարել է Գաբունիան:

Փոխնախարարի խոսքով՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից: