Human Rights Watch-ը՝ ՀՀ-ում լրագրողների իրավունքների ոտնահարումների մասին․ զեկույց

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին պատերազմը և քաղաքական ճգնաժամը Հայաստանում բուռն հանրային քննարկումների տեղիք տվեցին, որոնք հաճախ ուղեկցվում էին խորհրդարանի անդամների և այլ պետական պաշտոնյաների բորբոքված ելույթներով ու երբեմն ուղղված էին իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ: Կառավարությունը մի քանի փորձեր ձեռնարկեց, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ մտցնելով, ատելություն պարունակող և նվաստացնող խոսքի տարածման դեմ պայքարելու համար։ Այս մասին ասված է Human rights watch (HRW) կազմակերպության հրապարակած զեկույցում։

2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք՝ ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:

Օգոստոսի 11-ին խորհրդարանի նիստի ժամանակ խորհրդարանի խոսնակը լրագրողներին արգելել է նկարահանել իշխանական և ընդդիմադիր խորհրդարանականների միջև վիճաբանությունը։ Հատուկ ջոկատայինները հրամայել են լրագրողներին դադարեցնել նկարահանումները, իսկ հետո նրանց հրահանգել են դուրս գալ խորհրդարանում իրենց հատկացված սենյակից։

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ոչ կառավարական խմբի նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ իշխանությունները կեղծ քրեական մեղադրանքներ են առաջադրել:

Մեղադրանքը բխում է Սուլթանյանի Yezidinews.am կայքին տված հարցազրույցից, որտեղ նա պնդում էր Հայաստանում եզդի փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։ Մեղադրանքը ներկայացնող Ազգային անվտանգության ծառայությունը սխալ կերպով որպես «սադրանք» է որակել Սուլթանյանի հարցազրույցը, որը խոսքի ազատություն է։

Տաթև Ֆռանգյան