Զելենսկին և Ալիևը համատեղ հռչկագիր են ստորագրել․ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևն ու Բաքուն ռազմավարական գործընկերներ են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ամուր ռազմական գործընկերություն է հաստատվել։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զելենսկին նշել է, որ Կիև Ալիևի աշխատանքային այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ պետությունների ղեկավարների համատեղ հռչակագիրը։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այդ հռչակագիրը ամրապնդում է երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պատրաստակամությունը։

«Մենք համատեղ հռչակագիր ենք ստորագրել։ Մենք ամրապնդում ենք պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերել մեր երկրների ու ժողովուրդների տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, համատեղ հակազդել հիբրիդային սպառնալիքներին՝ Սևծովյան ու Կասպից ծովի տարածաշրջաններում և դրանցից դուրս խաղաղություն ու կայունություն ապահովելու ցանկությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Զելենսկին նաև ասել է, որ քննարկել են անվտանգությանը, տնտեսությանն ու առևտրային համագործակցությանն առնչվող հարցեր։

Նշենք, որ այսօր աշխատանքային այցով Իլհամ Ալիևը մեկնել է Ուկրաինա։ Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության աճի ֆոնին։

Էմմա Չոբանյան