Ի՞նչ դավադիր լռություն էր․ պատերազմը քուչի կռիվ չէր՝ հավի ճուտ չի մորթվել․ Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան, հրապարակե՛ք փաստաթղթերը․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ

Սահմաններին ռազմական սադրանքներից և արյուն հեղելուց հետո՝ Ադրբեջանի նախագահը կրկին ռազմատենչ հռետորաբանությանն է զարկ տվել, և հետաքրքիր է, որ սպառնալիքներն այս անգամ ուղղված են ոչ միայն հայկական կողմին, այլ նաև կային դժգոհություններ Մինսկի խմբից և կոնկրետ երկու երկրից՝ Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից, որոնց մեղադրեց միակողմանի, հայամետ լինելու մեջ: Իսկ Մինսկի խմբի մասով ասում էր, որ նրանք չպետք է զբաղվեն Ղարաբաղյան խնդրով, և որ իրենք արդեն լուծել են այդ խնդիրը։ Ի՞նչ է սա նշանակում, պարո՛ն Սաֆարյան:

-Սահմանին կատարվածը միանշանակ կապ ունի Ալիևի հարցազրույցի թեմաների հետ, այսինքն՝ Ալիևը միաժամանակ վերաբերմունք է արտահայտել և՛ ինքնաձիգներով, և՛ դրոններով, և՛ խոսքով։ Հասկանալ է պետք, թե ինչ է կատարվում։ Մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մի վտանգավոր կորելացիա կար. Ալիևը քաղաքական ճնշում գործադրելու համար դիպուկահարներով թիրախավորում և սպանում էր հայ զինվորներին կամ քաղաքացիական անձանց, նպատակն այն էր, որ իր պահանջները կատարվեն հայկական կողմից, և նաև միջազգային հանրության կողմից: Այսինքն՝ ամեն մի հանդիպմանը, որին գնում էր Սերժ Սարգսյանը, հիշում եք, անպայման դրանից առաջ կամ հետո զոհեր էին լինում։

Այժմ մեկ այլ կորելացիա կա: Հայկական դիվանագիտությունը և Հայաստանի անվտանգային ամբողջ հանրույթը մի բան պետք է հստակ հասկանան. Մինսկի խմբի գործունեության վերսկսումը, այո՛, բերելու է սահմանային էսկալացիաների: Սա համարեք ռիսկի գնահատում իմ կողմից, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Գեղարքունիքում, իմ մտքում արդեն կար, որովհետև անցած տարեվերջին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների հայտարարությունն ինձ այդպիսի եզրակացություն անելու և այդպիսի ռիսկեր գնահատելու հիմքեր տալիս էր։ Իսկ ո՞րն էր դա։ Այնտեղ ես տեսա շատ խիստ տոնայնություն, իհարկե, շատերը ասացին, որ այնտեղ հասցեականություն չկար, բայց ակնհայտ էր, որ Լավրովի, Բլինքենի և Լը Դրիանի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների մակարդակով հայտարարության ասելիքն առավելապես ուղղված էր Ալիևին, որտեղ ասում էին՝ դու արդեն պետք է թողնես, որ Մինսկի խմբի համանախագահները գան տարածաշրջան։

-Ալիևին, որը հենց հիմա խոստովանում է, որ խափանելո՞ւ է Մինսկի խմբի աշխատանքը:       

-Այո՛: Բացեք այդ հայտարարությունը, վերընթերցեք, այն էական հայտարարություն է հայկական կողմի համար, որովհետև, առաջին հերթին, մակարդակը բարձրացավ, արդեն ոչ թե Մինսկի խմբի համանախագահները, այսինքն՝ դեսպանները հայտարարեցին, այլ հայտարարեցին անմիջապես արտգործնախարարները, որովհետև և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ-ում Ալիևի վարքագծից արդեն մինչև կոկորդը կուշտ են։ Հիշում եք, թե պատերազմից անմիջապես հետո ինչ կոշտ ընդունելության արժանացան համանախագահները Բաքվում, երբ Ալիևը բառացիորեն ասաց՝ դուք ինչո՞ւ եք եկել, ձեզ հրավիրո՛ղ չի եղել, մենք ձեզ այստեղ չէինք սպասում, դուք խնդիրը չլուծեցիք և այլն։ Տարեվերջյան հայտարարության վերջին նախադասությունը հետևյալն էր՝ դուք պետք է ողջունեք համանախագահների այցելությունը տարածաշրջան, որպեսզի համանախագահները կարողանան իրենց օրակարգը սահմանել:

-Խոսվում էր անգամ Ստեփանակերտ այցի մասին․․․

-Այո՛, խոսքը տարածաշրջան այցելության մասին է, այդտեղ անուն չի գրվել, գրվել է տարածաշրջան, և ակնհայտ է, որ խոսքն ամենևին չի վերաբերում Բաքու և Երևան այցելություններին: Ես կարծում եմ՝ դրա հետ էր կապված նաև մինչև այս իրադարձությունները Երևանի և Ստեփանակերտի՝ ՀՀ վարչապետի և ԼՂՀ նախագահի միջև բանավեճը: Այսինքն՝ ակնհայտ էր, որ կողմերը, Ադրբեջանը՝ իր ձևով, Հայաստանը՝ իր ձևով նախապատրաստվում են տարածաշրջան՝ Արցախ Մինսկի խմբի համանախագահների այցին, որովհետև տարեվերջյան այդ հայտարարության մեջ այդ վերջնագիրը կար ԱՄՆ-ի կողմից: Եվ ահա Ալիևը հասկացնում է, որ ինքը նրանց չի սպասում, և այն, ինչ իրենք ասել են՝ որպես օրակարգ, և նկարագրել են դեկտեմբերի վերջին հայտարարության մեջ, դա իրեն չի հետաքրքրում, և ինքը պիտի ասի Մինսկի խմբին, թե իրենք ինչ չանեն, այսինքն՝ մենք գործ ունենք բացարձակապես Մինսկի խմբի և Ադրբեջանի դիմակայության հետ:

-Ի՞նչ նկատի ունի Ալիևը՝ ասելով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև նախկին միասնականություն չկա:

-Այստեղ Ալիևը ճիշտ է ասում… Մինսկի խմբի համանախագահների միջև հակադրությունները ջրի երես դուրս եկան Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, թեև մինչ այդ էլ եղել են: Խոսքը վերաբերում է ռուսական պլանի հանդեպ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշմանը, որը տարբեր է եղել: Պատերազմից հետո հակադրությունն ավելի սրվեց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան