«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Լուրեր

08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
Բոլորը

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:

Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:

2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:

Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:

Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:

3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ»: