ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վերջնաժամկետ սահմանված չէ. Ստոլտենբերգ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ կլինի աջակցել Ուկրաինային իրավիճակի սրման դեպքում, սակայն դաշինքի պարտավորությունները վերաբերում են միայն իր անդամ երկրների պաշտպանությանը։ Նա նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) որոշել է իր կազմի մեջ ընդունել Ուկրաինային և Վրաստանին, սակայն վերջնաժամկետ չի սահմանվել, գրում է News Front-ը։

«Ուկրաինան շատ արժեքավոր գործընկեր է։ Մենք օգնում ենք նրան ինքնապաշտպանության հիմնարար իրավունքով։ Մենք՝ մասնավորապես Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Թուրքիան, աջակցություն ենք ցուցաբերում՝ սարքավորումներ տրամադրելով և ուսուցման հարցում: Բայց Կիևը ՆԱՏՕ-ի դաշնակից չէ: Բոլոր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը վերաբերում է միայն դաշնակիցներին»,- ասել է Ստոլտենբերգը իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում։

Հարցին, թե սրման դեպքում ՆԱՏՕ-ին կստիպե՞ն «պատերազմ սկսել Արևելյան Եվրոպայում», դաշինքի ղեկավարն ասել է, որ նման իրավիճակը ռազմավարական սխալ կլինի Ռուսաստանի համար և լուրջ հետևանքներ կունենա քաղաքական առումով,  տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների կհանգեցնի:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, և մենք գիտենք, որ Կիևն այժմ ավելի ունակ է պաշտպանվելու, քան 2014 թվականին։ Նրա ուժերն ավելի լավ պատրաստված են և ավելի լավ զինված։ Հետո, իհարկե, կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ մեր ներկայությունն ապահովելու համար։ Ես խոսում եմ այն մասին, որ դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը դաշնակիցներինն է։ Ուկրաինայի դեպքում մենք ասել ենք, որ դրա հետևանքները կլինեն նոր տնտեսական պատժամիջոցները, և մենք մեր աջակցությունը կցուցաբերենք»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացում հստակ ժամկետ չկա. նա ընդգծել է, որ օրակարգում են Կիևի կողմից բարեփոխումներին աջակցությունը։

Տաթև Ֆռանգյան