ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից ԵՊՀ-ի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ. ԳԴ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգերի համաձայն՝ մուտքի դուռը վնասելով Երևանի պետական համալսարան են ներխուժել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ և դռները վնասելով փորձել են մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը:

 

Իսկ 2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո»  ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը: Ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը, իսկ Ն. Փաշինյանը, պահելով շենքը, իրեն ուղիղ եթեր տրամադրելու պահանջ է ներկայացրել:

 

ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը՝ վերը նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով: