Ավստրալիայի հունական և կիպրական համայնքները կառավարությանը կոչ են արել ճանաչել Օսմանյան Կայսրության իրականացրած ցեղասպանությունները

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Neoskosmos-ը, սա հաջորդում է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված միջնորդությանը, որով կոչ էր արվում կառավարությանը պաշտոնապես ճանաչել այս ցեղասպանությունները։

Համայնքների նախագահները նամակում պնդել են, որ 2021 թվականի դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է այդ ցեղասպանությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Վատիկանը՝ կոչ անելով Ավստրալիային նույնպես քայլ անել:

Վկայակոչելով հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության՝ տարբեր երկրների կողմից ճանաչումը, նամակում նշվում է՝ «ժամանակն է, որ Ավստրալիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչի այս ցեղասպանությունը»:

Հաշվի առնելով, որ թուրքական կառավարությունը հաստատակամորեն հրաժարվել է ընդունել անցյալի սխալները, համայնքների նախագահները կարծում են, որ հենց Թուրքիայի շահերից է բխում առերեսվել իր անցյալի հետ և պաշտոնապես ներողություն խնդրել:

Կոչը փոխանցվել է նաև արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնին և այլոց: