ՀԱՊԿ անդամ որ երկրների խաղաղապահներն են արդեն հեռացել Ալմաթիից

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ՀԱՊԿ խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից դուրս են եկել Ալմաթիից և շարժվել են դեպի իրենց մշտական տեղակայման վայրերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց մեքենաներն ու անձնակազմը բեռնել են ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներ և օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։

Իրենց հերթին, տաջիկ զինծառայողները մեկնել են ռուսական մեկ Իլ-76 ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով Ղազախստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող իրենց կուրսանտներին՝ հաշվի առնելով տոնական օրերը։

Ղրղզ խաղաղապահներն էլ Ալմաթիի ՋԷԿ-2-ի տարածքից, որի անվտանգությունն են ապահովել, սեփական ավտոշարասյունով շարժվել են դեպի իրենց պետական սահման։ Նրանք պետք է հաղթահարեն 250 կմ՝ մինչ Ղրղզստանի հետ սահման։

ՌԴ ՊՆ հաղորդմամբ էլ ՝ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի բելառուսական ստորաբաժանումները ՌԴ օդատիեզերական ուժերի 10 ինքնաթիռով թռիչք են կատարել հանրապետությունից դեպի Մինսկի մարզ:

«Բելառուսի Հանրապետության ՀԱՊԿ խաղաղապահներով տասը ինքնաթիռ, ավարտելով բեռնումը, Ժիտիգեն օդանավակայանից օդ են բարձրացել և ուղևորվել դեպի Մինսկի մարզ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան