«Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության երիտասարդները փակեցին Արշակունյաց պողոտան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
Բոլորը

 «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին»  նախաձեռնության երիտասարդները փակեցին Արշակունյաց պողոտան

Հանրային ռադիոյից Խանջյան փողոցով  դեպի Արշակունյաց պողոտա երթով շարժված   «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին»  նախաձեռնության անդամներն ու նրանց աջակիցները  փակեցին Արշակունյաց պողոտան։ Կրկեսի եւ Մամուլի շենքի հարակից հատվածում Արշակունյաց պողոտան արգելափակած  ընդդիմադիրների անունից Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրելով վարորդներից՝ կոչ արեց նրանց միանալ այսօր 18,30 Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին․ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» վանկարկումներով այս պահին երիտասարդները նստած են Արշակունյաց պողոտայի երկայնքով։ Դժգոհող վարդրոներին Նիկոլ Փաշինյանը խնդրեց ըմբռնումով մոտենալ՝ հիշեցնելով, որ երբ Սերժ Սարգսյանն իր ավտոշարասյուներով անցնում է՝ փակելով  փողոցները,  վարորդները չեն բողոքում։ Այս ընթացքում ցուցարարները  ճանապարհ տվեցին հարսանյաց մի ավտոշարասյունի, ինչպես նաեւ  մեքենայում քնած երեխաներ ունեցող մի  վարորդի։ Մոտ 15 րոպե պողոտան փակ պահելուց հետո՝ ցուցարարներն այն բացեցին եւ շարժվեցին առաջ՝ դեպի երեւանի քաղաքապետարանի շենք։