Թբիլիսին վստահ է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ հստակ որոշում կկայացվի Մադրիդի գագաթնաժողովում

Լուրեր

14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
Բոլորը

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին վստահություն է հայտնել, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կկայանա այս տարվա հունիսին, հստակ որոշումներ կկայացվեն դաշինքին հանրապետության ինտեգրման վերաբերյալ։  Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։

«Մենք երաշխիք ունենք, որ այս տարի Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին հստակ որոշում կկայացվի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ», – չորեքշաբթի օրը վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Զալկալիանին։

Փոխվարչապետը հավելել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու մասին որոշումը կայացվել է դեռ 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում։ Դա «կարմիր գիծ» է եւ չի վերանայվի։

Զալկալիանին նաև մեկնաբանել է չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, որը նվիրված է անվտանգության խնդիրներին։

«Վստահ եմ, որ այսօր՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ, ՆԱՏՕ-ի մեր գործընկերների դիրքորոշումը կլինի անփոփոխ և շատ հաստատուն։ Եվս մեկ անգամ նրանք Ռուսաստանի Դաշնությանը կասեն, որ Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումները չեն վերանայվի»,- ընդգծել է Զալկալիանին։

Տաթև Ֆռանգյան