Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետեր են ազատվել

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանում աշխատանքից ազատվել են մի քանի բաժնի պետեր, որոնք պաշտոնավարում էին դեռևս Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետության օրոք։ Պաշտոնից մասնավորապես ազատվել է բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Սուրեն Ջանոյանը և տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Արտյոմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքից դուրս է եկել դեռ դեկտեմբերի 8-ից՝ նոր աշխատանքի անցելու նպատակով։ Նա չմանրամասնեց, թե ինչ աշխատանքի է անցնում, ասաց՝ նոր աշխատանքը քաղաքապետարանում չէ։

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կարեն Բադալյանն էլ պարզաբանեց, որ Կնյազ Մանասյանն ազատվել է օրենքի ուժով, նա թոշակառու է, լրացել է 66 տարին, թոշակի անցնելուց հետո մի տարով երկարացրել էին նրա պայմանագիրը, հիմա չեն կարող, օրենքը թույլ չի տալիս։

Բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Սուրեն Ջանոյանն էլ, ըստ Կարեն Բադալյանի, ազատվել է ինքնակամ՝ սեփական դիմումի համաձայն։

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ նա շուտով կնշանակվի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ, այսինքն՝ կփոխարինի Կնյազ Մանասյանին, իսկ նրա պաշտոնը, որը դեռ թափուր է, կտրվի ՔՊ-ին։

Այս պահին թափուր է նաև քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին ձերբակալել, այնուհետ կալանավորել էր այդ բաժնի պետ Արթուր Հակոբյանին և ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին՝ գյումրեցի մի կնոջից 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում։ Երկուսն էլ օրերս ազատ են արձակվել։

Արմիկ Մովսիսյան