Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում իրավիճակը վերահսկելու համար ԱԹՍ-ներ են կիրառվում

Լուրեր

22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
22.08.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
22.08.2026 | 12:16
Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում ու Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
22.08.2026 | 11:48
Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները
22.08.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 22-ի դրությամբ
22.08.2026 | 11:29
Ռոնալդուն խփել է կարիերայի 977-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.08.2026 | 11:13
Ռանչպարում բռնկված հրդեհը մարվել է
22.08.2026 | 10:44
Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից ևս մեկի շինհրապարակ
22.08.2026 | 10:31
Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
22.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Երևանում
22.08.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀԱՊԿ խաղաղապահները հսկում են Ղազախստանի կարևոր պետական և սոցիալական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանները, հեռուստատեսային կենտրոնները և ռազմական պահեստները, չորեքշաբթի հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, գրում է Ինտերֆաքսը։

«ՀԱՊԿ խաղաղապահները պահպանում են օդանավակայանները, հացաբուլկեղենի արտադրության գործարանները, ՋԷԿ-երը, հեռուստակենտրոնները, ջրի պոմպակայանները, ռազմական պահեստները, զինապահեստները և այլ կարևոր պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտները, այդ թվում հսկողության տակ են վերցված ՋԷԿ-1, ՋԷԿ-2, ՋԷԿ-3-ը, Ալմաթիի հացաբուլկեղենի կոմբինատը, «Դրուժբա» քաղաքային ջրատարը, Ալմաթի-Տելեկոմ երեք հեռահաղորդակցության կենտրոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերջին օրերին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հսկողության տակ են վերցվել 5 սոցիալական նշանակության կարևոր օբյեկտներ։ Բացի այդ, ՀԱՊԿ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում իրավիճակը վերահսկելու համար անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումներ են օգտագործվում։

 

Տաթև Ֆռանգյան