Ինչպե՞ս կարող ես ղազախ ժողովրդի վրա զինված խումբ ուղարկել, բարոյական իրավունք չունես. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

«Եթե այդ որոշումը կայացրած լիներ հեղափոխության հետ կապ չունեցող որևէ կառավարություն, գուցե տրամաբանական կլիներ: Բայց մենք չգիտենք այդ որոշման հիմնավորումները, կառավարության ղեկավարը նիստ չի հրավիրել, չի բացատրել, թե ինչ անհրաժեշտությունից է բխում այդպիսի որոշում կայացնելը»,-Factor.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք արդարացված է համարում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանից Ղազախստան 100 հոգանոց խաղաղապահների զորախումբ ուղարկելու մասին որոշումը:

«Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կյանքում խոսել է քաղաքացիների ազատության, ազատ կամարտահայտման մասին: Հիմա Ղազախստանում քաղաքացիները ինչ-որ բանից դժգոհում են, բողոքում են իրենց երկրի ղեկավարներից, բայց դա իրենց երկրի ներքին խնդիրն է: Ստացվում է, որ Հայաստանը ներգրավվում է այլ երկրի ներքին հարցերի մեջ, ինչը մեզ պետք չէ:

Մենք էլ չէինք ցանկանա, որ որևէ երկիր 2018-ին մեզ խանգարեր: Մենք փողոց փակելով՝ Նիկոլ Փաշինյանին իշխանություն ենք տվել, և այդ իշխանությունը չենք տվել նրա համար, որ նա որևէ սկզբունք չպահի…

Ինչպե՞ս կարող ես ղազախ ժողովրդի վրա զինված խումբ ուղարկել, անկախ նրանից թե ինչով ես պատճառաբանում, դա քո գործառույթը չէ, և հատկապես որպես հեղափոխական իշխանություն, դու դրա բարոյական իրավունքը չունեիր»,- նշեց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: