ՀԱՊԿ խաղաղապահներն իրենց առաքելությունը Ղազախստանում կավարտեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո․ Շոյգու

Լուրեր

22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
22.08.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
22.08.2026 | 12:16
Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում ու Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
22.08.2026 | 11:48
Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները
22.08.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 22-ի դրությամբ
22.08.2026 | 11:29
Ռոնալդուն խփել է կարիերայի 977-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.08.2026 | 11:13
Ռանչպարում բռնկված հրդեհը մարվել է
22.08.2026 | 10:44
Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից ևս մեկի շինհրապարակ
22.08.2026 | 10:31
Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
22.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Երևանում
22.08.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը իրենց առաքելությունը Ղազախստանում կավարտեն կենտրոնասիական այս երկրում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի Ղազախստանի Հանրապետությունում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ»,-ասել է Շոյգուն խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով՝ ներկայում «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրականացնում են Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետկան ու սոցիալական նշանակության օբյեկտների պահպանություն»։ Շոյգուն հիշեցրել է, որ հունվարի 9-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ կազմակերպության ուժերը տեղակայվել են Ղազախստանի տարածքում։

«Կարճ ժամանակում՝ ընդամենը երեք օրում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները տեղափոխեցին անձնակազմը և տեխնիկան։ Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի գործողությունների բարձր համակարգման և արդյունավետության շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ զորավարժությունների, ինչպես նաև Սիրիայում ռուսական զորքերի ու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ստորաբաժանման տեղակայման փորձի արդյունքում»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից։

Էմմա Չոբանյան