Պաշտպանության փոխնախարարը՝ Պապիկյանի 21-ամյա օգնականի մասին. պարտադիր չէ՝ օգնականը զինվորական լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարի օգնականը զինվորական լինի: Այս մասին Ազգային ժոովում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում, որ նախարար Սուրեն Պապիկյանի օգնական է նշանակվել 21-ամյա Մանե Արզումանյանը, որը զինվորական գործի հետ առնչություն չի ունեցել:

Հարցին, թե ինչպես նա պետք է օգնի նախարարին, Սարգսյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարի օգնականը պետք է զինվորական լինի՞: Ես՝ ինքս զինվորական չեմ և պաշտպանության նախարարի տեղակալն եմ, և իմ առջև դրված խնդիրները, կարծում եմ, որ կարողանում եմ լուծել:

Ընդհանրապես զինված ուժերի ղեկավարումը կատարվում է Գլխավոր շտաբի կողմից: Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է և ես տալիս եմ տեղեկատվություն այնքան, որքան կարող եմ և որքան անհրաժեշտ է: Հետևաբար պաշտպանության նախարարի օգնականի զինվորական գիտելիքներ չունենալը որևէ խնդիր չի կարող ստեղծել…

ԱԺ-ում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով են հադես գալիս, բոլորն իրավաբաննե՞ր են: Ո՛չ: Իրենց օգնականները մեծ փորձ ունեցող մարդի՞կ են»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: