Բայդենի ու Էրդողանի խորհրդականները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ, տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։

«Նրանք քննարկել են դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված շարունակական ջանքերը՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա ագրեսիայից խուսափելու և դիվանագիտական ճանապարհով լարվածությունը թուլացնելու համար։ Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում ՝ Ղազախստանում տիրող իրավիճակի։ Կողմերը համաձայնել են Բոսնիա և Հերցեգովինայում կայունության և միասնության պահպանման և Կովկասում լարվածության դեէսկալացիայի և նորմալացման ուղղությամբ աշխատելու կարևորության շուրջ»,-ասվում հաղորդագրության մեջ։

Թուրքական կողմի հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է Անադոլու գործակալությունը նշվում է, որ կողմերը քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։

«Անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Եթովպիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Քալընը նաև նշել է, որ Թուրքիան մտադիր է հետագայում ևս իր ներդրումն ունենալ Բալկաններում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում ու Աֆրիկայում խաղաղության ու կայունության ապահովման գործում։

Էմմա Չոբանյան