«Մենք ստացել ենք սերժական և ռոբական ընդդիմություն, որի նպատակն է տապալել ԱԺ աշխատանքը»․Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր բուռն բանավեճ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, որով փոփոխություն է առաջարկում ԱԺ կանոնակարգ օրենքում՝ լուծելու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի շուրջ առաջացած խնդիրը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթին, որը նա սկսել էր «հարգելի՛ հայրենակիցներ» արտահայտությամբ:

«Դեպքերի բերումով ստացել ենք սերժական, ռոբական մի ընդդիմություն, որի նպատակն է՝ խաթարել խորհրդարանի բնականոն աշխատանք: Այս մարդիկ չեն հավատում, որ իշխանությունը կարող է մի լավ բան անել, դա իրենց իրավունքն է, բայց իմ իրավունքն էլ է՝ չմասնակցել էդ տապալմանը և հնարավորինս մեղմացնել այն վնասը, որն այս մարդիկ՝ սպասարկելով Ռոբին ու Սերժին, հասցնում են մեր հասարակությանը՝ անընդհատ դիմելով՝ «հարգելի՛ հայրենակիցներ»,- նշեց Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով՝ յուրաքանչյուրն իր պահվածքով իր մակարդակն ու դաստիարակությունն է ի ցույց դնում:

Վիգեն Խաչատրյանին արձագանքեց Արամ Վարդևանյանը, այնուհետև Ագնեսա Խամոյանը՝ ասելով. «Սա ձե՞ր դաստիարակությունն ու մակարդակն է»:

Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Սա ձեր հաղորդումը չի, և ես ձեզ չեմ վճարել, ինձ մի՛ սպասարկեք»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց վեճին և 15 րոպե ընդմիջում հայտարարեց:

Մանրամասները՝ տեսանյութում: