«Հիվանդանոցը վերակառուցվելու է, փորձում ենք աշխատողների հարցը ժամանակավորապես լուծել». տնօրենի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
Բոլորը

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները հիվանդանոցի առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք հայտնում են, որ հիվանդանոցի 80 աշխատակցի առանց որևէ լուրջ պատճառաբանության ազատել են աշխատանքից։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի խորհրդական Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի «Բ» կորպուսը վերածվելու է շինհրապարակի, ժամանակակից հիվանդանոցի է վերածվելու, ինչի համար այդ կորպուսի աշխատակիցների տեղափոխման հարցն է առաջացել։

«Կա այլ հաստատություն և քննարկվում է մարդկանց այնտեղ տեղափոխելու հարցը։ Նախատեսվում է այստեղ շինարարությունն իրականացնել երկու տարում, որի ավարտից հետո նորից կվերադառնան իրենց աշխատանքին։ Դա քննարկման փուլում է։ Տեղաշարժը դինամիկ գործընթաց է, մենք այլ մասնաճյուղ էլ ունենք, բայց կոնկրետ որոշում կամ հանձնարարական, որ այս պահին «Բ» կորպուսի աշխատակիցը տեղափոխվել է այլ մասնաճյուղ չկա»,-ասաց տնօրենի խորհրդականը։

Հարցին՝ բանակցություններ ընթանու՞մ են, որ աշխատակիցներն ապահովվեն աշխատանքով մինչև շինարարության ավարտը, Վիգեն Խաչատրյանը նշեց, որ փորձում են իրենց կապերով, նախարարության միջնորդությամբ ամեն ինչ անել, որ նրանց աշխատանքի հարցը գոնե ժամանակավորապես լուծվի մինչև նորոգումը։

Մանրամասները՝ տեսանյութում: