Որոշումը կայացնելու պահին Ղազախստանում ոչ միայն հեղափոխական գործընթացներ էին, այլև`ահաբեկչական. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Նրա խոսքով՝ Հայաստանը փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն:

Հարցին՝ ինչո՞ւ հեղափոխությամբ անցած Հայաստանը նման քայլի գնաց, չէ՞ որ այդ մարդիկ էլ հեղափոխություն են ուզում անել, ինչպես հայտարարվում է որոշ դեպքերում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Նախ, երբ որոշումը կայացվեց, այդ պահին ահաբեկչական գործողություններ էլ էին տեղի ունենում…

Ինչպես Ղազախստանի, այնպես էլ բոլոր ՀԱՊԿ երկրների նախագահները տեղեկություն են տրամադրել մեզ, որտեղ հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ, և Հայաստանը, ելնելով այդ ինֆորմացիայից, կայացրել է որոշում:

Բայց ես ուզում եմ մի քանի կարևոր հանգամանք ևս նշել. հեղափոխության ամբողջ գործընթացքում մենք հայտարարել էինք, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու:

Եվ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ հեղափոխությունը Հայաստանում ներքին գործընթաց է:

Ժողովրդավարությունը Հայաստանում մնացել է ներքին օրակարգ, կարողացել ենք ժողովրդավարության մեխանիզմներն օգտագործելով՝ 2021-ին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել, կայունացնել երկիրը և առաջ շարժվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: