Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են
Տնտեսություն
07.01.2022 | 12:29ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ընթացքի մեջ են Միասնական սոցիալական ծառայության Աբովյան քաղաքի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները:
Կենտրոնը, որը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում, մեկ պատուհանի սկզբունքով որակյալ և հասցեական սոցիալական ծառայություններ կմատուցի համայնքի շուրջ 35000 շահառուի: