«Թրամփը ստի սարդոստայն է հյուսել». Բայդենի կոշտ ելույթը Կապիտոլիումի գրոհի տարելիցի կապակցությամբ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը մեղադրել է իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին «ստի սարդոստայն» տարածելու մեջ,գրում է Reuters-ը։ Բայդենի ելույթը նվիրված է եղել Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի  գրոհի տարելիցին։ Հիշեցնենք, 2021-ի հունվարի 6-ին ամբոխը կոտրել էր պատուհանները, հարձակվել ոստիկանների վրա։ Բայդենը  նշել է, որ Թրամփի այն պնդումները, թե  հաղթանակն իրենից գողացել են քվեարկության համատարած կեղծիքների միջոցով, կեղծ են և կարող են քանդել երկրում օրենքի գերակայությունը և տապալել հետագա ընտրությունները։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը հյուսել և տարածել է 2020 թվականի ընտրությունների վերաբերյալ ստերի սարդոստայն: Նա դա արել է, քանի որ իշխանությունն ավելի է արժևորում, քան սկզբունքը, որովհետև նա իր սեփական շահերը վեր է դասում իր երկրի՝ Ամերիկայի շահերից, քանի որ նրա վիրավորված հպարտությունը նրա համար ավելի մեծ նշանակություն ունի, քան մեր ժողովրդավարությունը կամ մեր սահմանադրությունը: Նա չի կարող ընդունել այն փաստը, որ պարտվել է»,- հայտարարել է Բայդենը։

Նա Թրամփին անվանել է ԱՄՆ պատմության մեջ առաջին առաջնորդը, ով, չընդունելով ընտրությունների արդյունքները, փորձել է յուրացնել իշխանությունը՝ հակառակ ամերիկացիների կամքի։

«Նա նախկին նախագահ է, որ պարտվել է յոթ միլիոն ձայնի տարբերությամբ՝ ազատ ու արդար ընտրությունների արդյունքում»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը։

Ուշագրավ է, որ Բայդենն իր 25 րոպեանոց ելույթի ընթացքում չի արտաբերել իր նախորդի անունը ՝ հայտարարելով, որ ինքը փորձում է կենտրոնանալ Ամերիկայի քաղաքական համակարգի սպառնալիքների վրա, ոչ թե անձամբ Թրամփի: Թրամփը իր հերթին  Բայդենի ելույթից հետո մի քանի ժամվա ընթացքում երեք հայտարարություն է տարածել ՝ նրան մեղադրելով երկիրը պառակտելու փորձի մեջ։

 

Տաթև Ֆռանգյան